Թուրքիայում իշխող կուսակցության վարկանիշն անկում է ապրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News       

Էրդողան

Թուրքիայում գործունեություն ծավալող «Konda» կազմակերպության ղեկավար Բեքիր Աղըրդըրը ներկայացրել է իրենց կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների ընդհանուր պատկերը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ այդ հարցումների՝ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության վարկանիշն առանց «Ազգայանական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության աջակցության կազմում է մոտավորապես 30%։

«Konda»-ի ղեկավարն ընդգծել է, որ վերջին 70 տարում ընտրությունների արդյունքը մեծապես պայմանավորվում է տնտեսական գործոնով։ Եթե տնտեսությունն աճ է արձանագրում, իշխող կուսակցության վարկանիշը բարձրանում է, իսկ եթե տնտեսությունը հետընթաց է արձանագրում, ապա իշխող կուսակցության վարկանիշը անկում է ապրում։

Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) վերջին ընտրությունների ընթացքում (2019թ. մարտի 31) իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը», Ազգայնական շարժում կուսակցության» հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի շրջանակներում ստացել էր 51.64% քվե, որից, ըստ Աղըրդըրի, բուն ԱԶԿ-ին տրված ձայները կազմում էին 44.33%: Այսինքն վերջին ընտրություններից հետո ԱԶԿ-ն արձանագրել է վարկանիշի 14%-անոց անկում։   --0—ՄՀ