«SkyUp»-ի տարհանման չվերթով Հայաստանից Ուկրաինա է ժամանել 182 ուղևոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News

ուղևոր

«SkyUp» ավիաընկերության տարհանման չվերթով Հայաստանից Ուկրաինա է ժամանել 182 ուղևոր, իսկ 93 ուղևոր նույն չվերթով մեկնել է Կիև: Այդ մասին «AnalitikaUA.net»-ին հայտնել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունը:

Ըստ աղբյուրի՝ Երևանից Կիև չվերթով 182 ուղևոր է թռել, որից 65-ն Ուկրաինայի քաղաքացիներ են, 155-ը՝ ՀՀ քաղաքացի, 2-ը՝ Մոլդովայի. նրանք Ուկրաինա մուտք գործելու իրավունք ունեն:

Ուղևորները ջերմաչափվել են, ժամանածների շրջանում բարձր ջերմաստիճանով կամ ինքնազգացողության հետ կապված բողոքներ ունեցողներ չեն եղել: Չվերթից հետո նրանք մեկուսացել են:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ հունիսի 3-15-ն ուկրաինական «UIA» և «SkyUp» ավիաընկերությունները տարհանման ավելի քան 30 չվերթ կիրականացնեն:

Ավելի վաղ՝ մայիսի 18-ին, Հայաստանից Ուկրաինա տարհանման չորրորդ թռիչքով 76 ուղևոր էր տեղափոխվել, մինչ այդ երրորդ չվերթով՝ մայիսի 10-ին, ժամանել էր 80 ուղևոր, իսկ ապրիլի 28-ին Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթով 2 երկրների մոտ 300 քաղաքացու էր տեղափոխել:

Ուկրաինական ավիաընկերությունն առաջին չվերթը Երևանից մարտի 25-ին էր, որի ժամանակ տեղափոխվել էր 92 մարդ՝ Ուկրաինայի և ՀՀ քաղաքացիներ, որոնք բնակության թույլտվություն ունեն Ուկրաինայում: 

--0--ԼՄ