Այս տարի գազի գնի իջեցման հնարավորություն չկա. ՀԾԿՀ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News 

Այս տարի գազի գնի իջեցման հնարավորություն չկա: Այդ մասին Ազգային ժողովում Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով քննիչ հանձնաժողովի հերթական նիստից հետո հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանը:

«Եթե սահմանին գազի գինն իջնի, հնարավոր է երկրում սակագինը նվազեցնել»,- կարծիք է հայտնել նա:

Թե ինչ կլինի 2019-ին, ՀԾԿՀ փոխնախագահի կարծիքով, կախված է ներկայում հայկական և ռուսական կողմերի միջև ընթացող բանակցություններից:

Մանրամասները՝ տեսանյութում։