5-րդ զորամիավորումում անցկացվել են ՀՕՊ մարզումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News       

ՊՆ

5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի անձնակազմը հունիսի 8-ին անցկացրել է համալիր մարզումներ:

Զինծառայողների մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացմանը միտված մարզումների ընթացքում ստուգվել է անձնակազմի պատրաստության աստիճանը, նշանակետերի արտապատկերման, բաշխման և պայմանական հակառակորդի թիրախների խոցման ունակությունները:   --0—ՄՀ