Դադարեցվել է գիշերային 16 ակումբների գործունեությունը. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8 24News

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով իրականացնել տարաբնույթ միջոցառումներ:

Հերթական միջոցառումն իրականացվեց հունիսի լույս 8-ի գիշերը: Ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր կատարեցին մայրաքաղաքում գործող գիշերային ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է: Ոստիկանության ծառայողները, համագործակցելով այլ տեսչական մարմինների աշխատակիցների հետ, այցելեցին մայրաքաղաքի չորս տասնյակից ավելի գիշերային ակումբներ:
Ուժեղացված ստուգայցերի շնորհիվ հայտնաբերվեց գիշերային 16 ակումբ, որոնց տնօրինությունը խախտել էր պարետի որոշման պահանջները. մյուս գիշերային ակումբները փակ էին:

Գործող գիշերային ակումբների գործունեությունը դադարեցվել է և կազմվել են համապատասխան արձանագրություններ:

Տնտեսվարողներին կոչ ենք անում խստորեն պահպանել պարետի որոշումների պահանջները. արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների ցանկացած խախտում հանգեցնելու է իրավական հետևանքների:

--0-- ՍՊ