ՃՏՊ Ագարակավան գյուղի խաչմերուկում․ տուժածները հոսպիտալացվել են Թալինի ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

վթար

Հունիսի 8-ին, ժամը 14:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակավան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ագարակավան գյուղի խաչմերուկում բախվել են «ԿամԱԶ» (վարորդ՝ Սևակ Գ․) և «Nissan March» (վարորդ՝ Կարինե Մ․, ծնված 1958 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին (Արմենուհի Մ., ծնված 1961 թ.) մոտեցրել են շտապօգնության մեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ վարորդի վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ ուղևորինը՝ բավարար:  Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

--0-- ԱՀ