Գուցե դիպչենք «Գազպրոմի» շահերին, բայց ռիսկը պետք չէ միայն բնակչի վրա դրվի. Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News 

ԱԺ փոխնախագահ, Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը վստահ է՝ գազի սակագինը Հայաստանում նվազեցնելու ռեզերվներ կան:

Մելքումյանն այսօր Խորհրդարանում՝ հանձնաժողովի հերթական նիստից հետո, լրագրողներին ասել է, որ կարող է նաև մեկ միասնական սակագին գործել:

«Գուցե, դիպչենք «Գազպրոմի» շահերին, բայց ռիսկը պետք չէ միայն բնակչի վրա դրվի»,- շեշտել է նա:

Մելքումյանի համոզմամբ՝ գազի սակագնի նվազեցման հնարավորություն կա նաև սահմանին:

Մանրամասները՝ տեսանյութում։