Փաշինյանը կոտրեց թեզը, թե պանդեմիայի ժամանակ պաշտոնյաների փոխել չի կարելի․ Կարեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այն տեսակետին է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոտրեց թեզը, թե պանդեմիայի ժամանակ պաշտոնյաների փոխել չի կարելի:

24News-ի հետ զրույցում անդրադառնալով Ազգային անվտանգության ու ոստիկանության պետերի, ինչպես նաև՝ Գերագույն շտաբի պետի պաշտոնանկություններին՝ պատգամավորը նշեց, որ նրանց հեռացումը կարող է և քաղաքական պատճառ ունենալ:

«Չեմ կարող բացառել, այո, հնարավոր է, որ քաղաքական դրդապատճառներ են եղել, բայց քանի որ որոշումների պատճառների մասին ոչինչ չի ասվում, ավելին՝ դրանք գաղտնի են պահվում, ապա ոչինչ հստակ ասել չեմ կարող»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս