Պարտք ենք ավելացնում, որ քաղաքացին իր վրա հետագայում ծանրություն չզգա․ Թունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News 

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ համավարակի պայմաններում Հայաստանը որոշակիորեն ավելացրել է արտաքին պարտքը, բայց դա նրա համար է արվում, որ քաղաքացին իր վրա հետագայում ծանրություն չզգա:

Նա այն համոզմանն է, որ եթե համավարակը շուտ հաղթահարենք, ապա տնտեսական փոփոխության ու դրական դինամիկայի ականատեսը շատ ավելի շուտ կլինենք:

Մեր դիտարկմանը, թե կա՞ արդյոք մոտավոր պատկերացում՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկումից հետո պետական բյուջե ի՞նչ ծավալի մուտքեր են լինելու, Թունյանն արձագանքեց. «Օրենքին պետք չէ բյուջեի մուտքերի տեսանկյունից նայել: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի առաջնային նպատակն արդարության վերականգնումն է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ