Նիկոլ Փաշինյանի հետ ո՞վ կմեկնի Ֆրանսիա․ գործադիրը հրապարակել է պատվիրակության կազմը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

Գործադիրը հրապարակել է նոյեմբերի 10-11-ին Ֆրանսիա մեկնող ՀՀ կառավարության պատվիրակության կազմը։

Նոյեմբերի 5-ին ստորագրված որոշման համաձայն՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանձանարարվել է կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթեր՝ 2018 թվականի նոյեմբերի 10-ին՝ Երևան-Փարիզ, իսկ նոյեմբերի 11-ին՝ Փարիզ-Երևան երթուղիներով:

«Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,– նշված է փաշինյանի ստորագրած որոշման մեջ։

Ֆրանսիա մեկնող պատվիրակության կազմում են նաև Նիկոլ Փաշինյանի տիկինը` Աննա Հակոբյանը, իսկ 19 հոգանոց պատվիրակության կազմում կլինեն նրա գլխավոր խորհրդականն ու մամուլի քարտուղարը։