Ծառուկյանը թիկունքից խփեց. հրաժարականներ պահաջելով՝ դավաճանում է ժողովրդին ու պետությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News 

Ծառուկյանը թիկունքից խփում է կորոնավիրուսից վարակվելու վախ ունեցող քաղաքացուն։ ԲՀԿ-ն և մնացած այն ուժերը, որոնք այսօր խոսում են հրաժարականների, իշխանափոխության մասին, պարզապես դավաճանում են հայ ժողովրդին ու պետությանը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ 

«2016 թ․-ին ՔՊ-ն ընդդիմադիր ուժ էր։ Բազմիցս հայտարարություններ են արվել, որ երբ երկիրը գտնվի պատերազմական վիճակում, մենք թողնելու ենք քաղաքականությունը, իշխանությունների հետ ունեցած բոլոր անհամաձայնությունները և գնալու ենք ռազմի դաշտ, օգնելու ենք պետությանը։ Այսօր այդ ուժերից որևէ մեկը, ովքեր ամպագոռգոռ բառեր են հնչեցնում հայրենասիրության մասին, երբևէ նման բան չի ասել։ Չեն ասել, որ պատերազմ լինելու դեպքում կկանգնեն իշխանությունների կողքին։ Չեն ասում, քանի որ իրենք էլ գիտեն, որ հիմա արդեն իսկ մեր  երկիրը գտնվում է պատերազմական վիճակում։ Իսկ նրանք ի՞նչ են անում։ Դավաճանում են հայ ժողովրդին, պետությանը՝ պահանջելով հրաժարականներ։ Սա դավաճանություն է։ ԲՀԿ-ն դավաճանում է պետությանը»,- ընդգծել է պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս