Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը համավարակի պատճառով հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 9, 24News

քոչ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է: Այդ մասին հայտարարություն է տարածել Քոչարյանի փաստաբանական թիմը:

«Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի նոր տեսակի համավարակով պայմանավորված՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով՝ հունիսի 9-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է»,-նշվում է հայտարարությունում։

Նշենք, որ վարչական դատարանն օրերս դռնփակ ռեժիմով դատական նիստի ժամանակ բավարարել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, համաձայն որի՝ մինչև համավարակի ավարտը Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» քրեական գործի շրջանակում մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար:

--0--LՄ