Կատարը հունիսի 15-ից աստիճանաբար կչեղարկի COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News       

Կատար

Հունիսի 15-ին Կատարը կսկսի աստիճանաբար հանել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները, սակայն երկիրը բնականոն կյանքի կանցնի ոչ շուտ, քան աշնանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ վկայակոչելով ճգնաժամի կառավարման հարցով Բարձրագույն կոմիտեի ներկայացուցիչ Լյուլյու ալ Հաթըրին։ 

«Կատարում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների աստիճանաբար չեղարկումը ներառում է 4 փուլ. առաջինը կսկսվի հունիսի 15-ից, երբ կթույլատրվի բացել առանձին մզկիթները և մասնավոր կլինիկաների 40 տոկոսը, երկրորդը՝ հուլիսի 1-ից, երրորդը՝ օգոստոսի 1-ից և վերջին էտապի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 1-ից»,- ասել է ալ Հաթըրը:

Ըստ նրա՝ օգոստոսի 1-ից կթույլատրվի բացել 54 մզկիթ՝ ուրբաթօրյա աղոթքների համար, կթույլատրվի Կատար ցածր ռիսկայնությամբ թռիչքները առաջնային ուղևորների համար, ինչպես նաև կբացվեն ավտոդպրոցները: Կատար վերադարձողները ստիպված կլինեն 2 շաբաթ մեկուսացվել: Այս փուլում մասնավոր բուժկենտրոների 80 տոկոսն արդեն կկարողանա աշխատել:    --0—ՄՀ