ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Վրաստանում հունիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 818-ի։ Այս մասին հայտնում է կառավարության կողմից ստեղծված հատուկ Stopcov.ge կայքը:
Երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 686 մարդ, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 13։
Կարանտինի ռեժիմում է գտնվում 2902 մարդ, ստացիոնարում՝ 249-ը: --0—ՄՀ