Դիլիջանում բերման են ենթարկվել մի քանի երիտասարդներ․ մեքենայում հայտնաբերվել են ավտոմատներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

հասարակական

Հունիսի 8-ին ոստիկանությունը ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Դիլիջան քաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Նշված օպերացիայի արդյունքում Կամոյի փողոցում տեղակայված անշարժ պահակետից ժամը 23։50-ի սահմաններում ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով Դիլիջանի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 28-ամյա Մովսես Նավասարդյանին, 27-ամյա Դավիթ Ասլանյանին, 29-ամյա Սիմոն Սիմոնյանին, 29-ամյա Էդգար Ավդալյանին և 30-ամյա Արթուր Օսեյանին։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք եղել են Mercedes Benz S500 մակնիշի 07 ԼT 070 համարանիշի ավտոմեքենայով, որի մեջ հայտնաբրվել է 2 հատ ինքնաձիգեր։ Նշված անձինք ձերբակալվել են։ 

--0--ԿԿ