Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News       

կորոնավիրուս

Չինաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել, ինչպես նաև գրանցվել է հիվանդության ասիմպտոմ 21 կրող, ապաքինվել է 10 պացիենտ, մահեր չեն գրանցվել։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՉԺՀ առողջապահության հարցերի հանձնաժողովը։

Հստակեցվում է, որ բոլոր նոր դեպքերը բերովի են, նրանցից երկուսը գրանցվել են Գաունդի նահանգում, մեկը՝ Սիչուանում։

Համաճարակի ողջ ընթացքում ցամաքային Չինաստանում գրանցվել է 83 հազար 43 դեպք, 78 հազար 351 մարդ ապաքինվել է, 58 մարդ բուժումը շարունակում է հիվանդանոցներում։ 4636 մարդ մահացել է։     --0—ՄՀ