Վթարի է ենթարկվել արտիստ Վահագն Մարգարյանը

ԵՐԵՎԱՆ, նոյեմբեր 7, 24News

Thumbnail

Նոյեմբերի 6–ին վթարի է ենթարկվեԵրանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանը, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հայտնում են բալետային թատերախմբի տնօրեն Արմեն Գրիգորյանը։

23–ամյա Վահագն Մարգարյանը վթարի է ենթարկվել Երեւան–Աշտարակ ճանապարհին։ Նա եղբոր, նրա կնոջ ու նրանց երեխայի հետ տաքսու մեջ են եղել, երբ վթարը տեղի է ունեցել։

Ոստիկանության հաղորդմամբ, նոյեմբերի 6-ին ժամը 19.30-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհի 4-րդ կ/մ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել»-ի վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։