Փրկարարները կանխել են 23-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 9, 24News

դավթաշեն

Հայաստանի ԱԻՆ-ում հունիսի 8-ին՝ ժամը 17:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւանի Դավթաշենի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանի, փրկարարների, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (Ռազմիկ Պ․, ծնված 1997 թ․) ինքնասպանության փորձը։

--0—LՄ