Ամերիկացի գիտնականները կորոնավիրուսի նշաններ են հայտնաբերել 2019 թվականի ամռանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 9, 24News

կորՈնա

«ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով «ABC News»-ին, գրում է, որ, ըստ ամերիկացի գիտնականների, կորոնավիրուսի համավարակը կարող էր սկսվել Ուհանում 2019-ի ամռանը:

Գիտնականների խումբը մասնավոր արբանյակից արված պատկերների օգնությամբ հետևել է ավտոկայանատեղերի ծանրաբեռնվածությանը խոշորագույն հիվանդանոցների մոտ անցած երկու տարվա ընթացքում: Պարզվել է, որ ավտոմեքենաների քանակը հիվանդանոցային ավտոկայանատեղիներում սկսել է կտրուկ աճել 2019-ի օգոստոսից, իսկ աշնանը ծանրաբեռնվածությունն առավելագույնի է հասել: Մեքենաների թվի աճը 67 տոկոս է եղել, իսկ առանձին օրերին՝ 90:

Ըստ խմբի ղեկավարի՝ չինական «Baidu» որոնողական համակարգի օգտատերերի հարցումներն 2019-ին ավելի հաճախ տեղեկատվություն են փնտրել հազի և լուծի մասին՝ ախտանիշներ, որոնք, ավելի ուշ պարզվեց, բնորոշ են կորոնավիրուսի վարակին:

--0—LՄ