Հրայր Թովմասյանը ողջ աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News     

Թովմասյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իր ամբողջ աշխատավարձը փոխացել է գանձապետական հաշվին, որի միջոցներն ուղղվելու են Առողջապահության նախարարություն՝ կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելուն: Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

Ղազարյանը հավելել է, որ ապրիլ և մայիս ամիսների ընթացքում Սահմանադրական դատարանի աշխատակազմը պարգևավճարներ առհասարակ չի ստացել:  --0—ՄՀ