1 օրում բացահայտվել է հանցագործության 44 դեպք․ զենք-զինամթերքը կամավոր հանձնել է 6 հոգի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք․ անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 6-ական, ծեծի՝ 4, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու անառակաբարո գործողություններ կատարելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, ապրանքային նշանի ապօրինի օգտագործման և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 3-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, կողոպուտի եւ անձի առեւանգման փորձի 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: