Կրթության տեսչական մարմինն ստուգայցեր է կատարել Մալաթիա-Սեբաստիայի մանկապարտեզներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

մանկապարտեզ.ստուգայցեր

ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր կրկնակի ստուգայց և ուժեղացված վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մանկապարտեզներում` ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ: Վերահսկվում է մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը, մանրէազերծման աշխատանքների կատարումը, երեխաների ջերմաչափումը` օրվա մեջ մի քանի անգամ: Արձանագրված խախտումները հիմնականում կրկնվում են գրեթե բոլոր վարչական շրջաններում. այն է՝ հակահամաճարակային կանոնները չպահպանելու և տարածքի ախտահանության հետ կապված խնդիրներ:

Կրկնակի ստուգայցից պարզվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել թերությունների վերացմանը և հակահամաճարակային կանոնների պահպանմանը:

Մշտադիտարկումները շարունակական են: Արձանագրված խախտումները ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից ներկայացվում են պարետատուն:

--0-- ՍՊ