Ո՞վ է միտումնավոր լարում իրավիճակը ԵՊՀ-ում․ «Ռեստարտ»-ը՝ ԿԳՆ-ին, ԿԳՆ-ն՝ ԵՊՀ-ին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության իրականացրած ուսումնասիրության հիման վրա ԵՊՀ լիազոր մարմինը՝ ԿԳ նախարարությունը, առաջարկում է ԵՊՀ-ում լուծարել ներկա Ուսանողական խորհուրդը, ընդունել նոր կանոնադրություն և անցկացնել ուսանողական կառույցի նոր ընտրություններ։

Նման բովանդակությամբ նամակ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, այնինչ ԵՊՀ Ուսխորհրդի փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանը պնդում է, որ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը երկակի խաղեր է խաղում և ուսանողներին հրահրում իրար դեմ՝ երկու տարբեր բովանդակության նամակներ ուղարկելով:

Փոխնախարարն էլ իր պարզաբանման մեջ նշել է, որ նամակներն, իսկապես, տարբեր են եղել, բայց երկուսի բովանդակությամբ էլ առաջարկվում է ժողով հրավիրել։