ՍԴ-ն՝ որպես կողմ, տեխնիկական պատճառներով դեռևս չի ստացել Քոչարյանի հարցով ՄԻԵԴ-ի որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 9, 24News

սդ

ՍԴ-ն երկու գործով կասեցրել է ՀՀ երկրորոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությունը և դիմել ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով: Այդ մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը, ապա ենթադրել, որ երբ այդ ատյաններից խորհրդատվական կարծիքները ստացվեն, գործերի քննությունը կվերսկսվի: 

Դիտարկմանը, թե 300.1 հոդվածի հետ կապված խորհրդատվական կարծիքն արդեն իսկ ստացվել է, Էդգար Ղազարյանը հիշեցրել է, որ հրապարակվել է միայն ՄԻԵԴ-ի որոշումը, սակայն ՍԴ-ն՝ որպես կողմ, տեխնիկական պատճառներով այն դեռ չի ստացել:

«Առհասարակ դատարանը որևէ հարցով շտապողականություն չի ցուցաբերել, ՍԴ-ի համար կարևոր է եղել գործի հանգամանքների լիարժեք ուսումնասիրությունը և դրանց հիման վրա օբյեկտիվ որոշումների կայացումը», - նշել է Էդգար Ղազարյանը, ապա հիշեցրել, որ ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է, իսկ դրա անդամները՝ մարդկային և մասնագիտական բարձր որակներ ունեցող ՀՀ քաղաքացիներ:

--0—LՄ