ՀԱՊԿ-ում կարգուկանոն հաստատելու ժամանակն է. Արման Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված դեպքը ոչ թե մեր դիվանագիտական սխալն էր, այլ փոքր սայթաքում, որը, պարզապես, օգտագործվեց այն դաշնակիցների կողմից, ովքեր այնքան էլ շատ չեն սիրում Հայաստանը։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Այդուհանդերձ, սա հնարավորություն կտա, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառույցում բարձրացնի հարցեր, որոնք լուծման կարոտ են։

Նավասարդյանը կարծում է, որ եթե ՀԱՊԿ-ում գան համաձայնության ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածության հարցում, դա ուղղակի մեծ պլյուս կլինի կազմակերպության համար։ «Հարությունյանը փայլուն մասնագետ է և շատ մեծ աշխատանք ունի ՌԴ-ի հետ մեր հարաբերություների կառուցման ուղղությամբ»,- ասել է Նավասարդյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս