Արագածավանում 21-ամյա բնակիչը դանակահարել է 16-19 տարեկան չորս երիտասարդի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Հունիսի 3-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ ստացվեց, որ մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել 16-ից 19 տարեկան չորս երիտասարդ։

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդները հունիսի 2-ին Արագածավան գյուղում վազանց կատարելու շուրջ վիճաբանել են նույն գյուղի 21-ամյա բնակչի և նրա ընկերների հետ։ Վիճաբանության ընթացքում Արագածավանի 21-ամյա բնակիչն իր մոտ եղած սուր-կտրող ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել երիտասարդներին։

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը ներկայացել է ոստիկանություն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։

--0-- ՍՊ