Իշխանությունը մենակ է մնացել համավարակի դեմ պայքարում, հարվածում են տարբեր կողմերից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News 

«Իշխանությունը համավարակը հաղթահարելու պրոցեսում ամբողջությամբ մենակ է մնացել։ Բացի նրանից, որ միայնակ ենք, նաև հարվածներ ենք ստանում տարբեր կողմերից»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը։

Պատգամավորի խոսքով՝ իրենք ընդդիմությունից ակնկալում էին ճգնաժամային իրավիճակում զգոնություն և կամք՝ իրենց բաժին բեռը ստանձնելու։ 

«Այս բոլոր գործողությունների գնահատականի ժամանակը գալու է։ Վստահ եմ՝ համավարակը շուտով հաղթահարելու ենք, բայց այդ փուլի ավարտին մենք նաև արձանագրելու ենք՝ ինչ պատկեր ունի Հայաստանի քաղաքական դաշտը, ով ինչ դիրքերից է պայքարել ի նպաստ համավարակի։ Տեսնում ենք որոշակի շրջանակներ, որոնք ապատեղեկատվություն են տարածում»,- ասել է Բոշյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ