Բոլորը գիտեն՝ ԲՀԿ-ն որտեղից է սնվում և ում շպիոնն է. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը չի պատրաստվում մեկնաբանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ կառավարության կազմի փոփոխության մասին հայտարարությունը:

24News-ի հետ զրույցում նա հստակեցրեց՝ ԲՀԿ-ականներն իրենք էլ չեն հասկանում՝ ինչ են հայտարարել: «Եվ, առհասարակ, Գագիկ Ծառուկյանին հասկանալն ինձ համար շատ դժվար է»,- շեշտեց պատգամավորը:

Մանուկյանը վստահ է՝ բոլորը գիտեն՝ ԲՀԿ-ն որտեղից է սնվում և ում շպիոնն է, և չնայած բոլորս պարտադրված դիմակ ենք կրում, բայց ԲՀԿ-ի դիմակը պատռվում է հենց այս պայամաններում: 
«ԲՀԿ-ականներ կան, որ երբ բարոյականությունից են խոսում, գլուխս բռնում եմ ու չգիտեմ՝ ինչ անեմ: Մտածում եմ, թե  Տեր Աստված, ովքե՞ր են սրանք, ո՞նց է ստացվում, որ էս մարդիկ բարոյականությունից են խոսում»,- ավելացնում է «Իմ քայլի» պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս