Կհանդիպենք «Ֆեյսբուք»-ում. Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովն այսուհետև կլինի նաև «Ֆեյսբուք»-ում: Այդ մասին նա հայտնել է տեսաուղերձում:

«Ինձ իմ ընկերները «Ֆեյսբուք»-ից շնորհավորանքներ են փոխանցում: Ցավոք սրտի, ես դեռ «Ֆեյսբուք»-ում չկամ: Ձեր շնորհավորանքները, ձեր բարեմաղթանքները ստիպեցին ինձ լուրջ մտածել սոցիալական ցանցերում գրանցվելու մասին: Շուտով կհանդիպենք «Ֆեյսբուք»-ում: Յուրաքանչյուրիցդ շնորհակալ եմ, Աստված պահապան յուրաքանչյուրիդ ընտանիքին, հայ ժողովրդին: Ամեն ինչ լավ է լինելու»,- նշել է Շարմազանովը:

Նա փոխադարձ բարեմաղթանքներ է ուղղել իրեն շնորհավորողներին։

Տեսանյութեր

Live

Լրահոս