Իրանում մեկ ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

երկրաշարժ

Իրանի հարավային շրջանում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին  հայտնում է РИА Новости-ն։

Երկրի սեյսմոլոգիական կենտրոնի մասնագետների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆարս նահանգնում՝ Բեյրամ բնակավայրից 22 կմ հեռավորությամբ՝ 10 կմ խորությամբ և նահանգի խոշորագույն Շիրազ քաղաքից 239 կմ հեռավորությամբ:

Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 21:48-ին։ Նշվում է, որ մոտ մեկ ժամ առաջ նույն շրջանում ևս մեկ երկրաշարժ է եղել 5.1 մագնիտուտ հզորությամբ:

--0-- ԱՀ