Քանի՞ հայց կա Նիկոլ Փաշինյանի դեմ․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Նիկոլ Փաշինյան

«Փաստ» թերթը գրում է. «Այս պահին ՀՀ դատարաններում առկա է ութ քաղաքացիական հայց, որոնց պատասխանող կողմը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: 

Ուշագրավ է, որ բոլոր հայցերը գրեթե համանման պահանջ ունեն՝ «զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել», «վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրել», «պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում» եւ այլն: 

Հավելենք, որ ըստ լրատվամիջոցներում առկա տեղեկությունների, մի քանի գործեր էլ վարույթ չեն ընդունվել:

 Ի դեպ, եւս 15 գործ էլ վարչապետի դեմ առկա է վարչական դատարանում, որոնք հիմնականում վերաբերում են այս կամ այն որոշումն անվավեր ճանաչելու, զբաղեցրած պաշտոնին վերականգնելու, վնասի փոխհատուցման, բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջներին:

Այս թվի մեջ ներառված չեն այն հայցերը, որոնց պատասխանող նշված են միայն ՀՀ կառավարությունը կամ ՀՀ վարչապետի աշխատակազմը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0-- ԱՀ