Պայթյունի ահազանգ՝ Մոսկվայում․ «Երևան Պլազա» առևտրի կենտրոնի այցելուները տարհանվել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

Մոսկվայում «Երևան Պլազա» առևտրի կենտրոնի այցելուները տարհանվում են։ Պատճառը հնարավոր պայթյունի մասին ահազանգն է: Հղում անելով քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությանը՝ այս մասին գրում է tass.ru-ն:

«Իրականացվում է Տուլսկայա 13 հասցեում գտնվող «Երևան Պլազա» առևտրի կենտրոնի այցելուների տարհանում: Պայթյունի վտանգի մասին տեղեկություն է ստացվել»,-հայտնել են tass.ru-ին:

ՌԴ արտակարգ իրավիճակների, ինչպես նաև ներքին գործերի նախարարությունները տեղեկությունը դեռևս չեն հաստատել: