Մեղրաձորի թունելից 3 դիերը հանող 6 քաղաքացիները ևս թունավորվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 10, 24News

թունել.

Հունիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմանում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ հանքահորի գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի խումբ քաղաքացիներ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Մեղրաձոր գյուղի բնակիչներ, 28-ամյա Վահան Եփրեմյանը, 30-ամյա Սահակ Սահակյանը, 36-ամյա Աղասի Ղազարյանը, 34-ամյա Գեղամ Խաչատրյանը, 53-ամյա Գևորգ Եփրեմյանը և 42-ամյա Վարդան Սեփոյանը։

Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են, երբ «Մեղրաձոր-Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող, չշահագործվող հանքախորշից փորձել են դուրս բերել համագյուղացիների՝ 34-ամյա Բագրատ Խաչատրյանի, 29-ամյա Հայկ Սաֆարյանի և 27-ամյա Արամ Գոգոլյանի դիերը։

Ոստիկաննրը պարզել են նաև, որ նշված անձինք եղել են նշված հանքախորշի «Քյալբաջար» կոչվող հանքախորշի հատվածում։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Փրկարարները, ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ մոտ 2 կմ ոտքով մոտեցել են ոսկու հանքին և թունելում հայտնաբերել 3 քաղաքացու դի: Ըստ նախնական տեղեկության՝ նրանք մահացել են շմոլ գազից: 

Փրկարարները, քաղաքացիներն ու ոստիկանները իրենց պատգարակով մոտ 2 կմ ոտքով մահացածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: 

--0—LՄ