Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի անկման սպառնալիքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News     

Սաակաշվիլի

Ուկրաինայի Ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխաիլ Սաակաշվիլին հայտնել է, որ երկիրը անկման եզրին է։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

 «Եթե մենք արագ փոփոխություններ չիրականացնենք, իրական քայլեր չանենք, երկիրը կարող է չլինել։ Եկեք մեզ չխաբենք․ կենտրոնախույս ուժերը հարավում և արևելքում, հեռու արևմուտքում և հյուսիսում շատ են ուժեղացել, ուր էլ որ նայես»,- ասել է նա։ --0—ՄՀ