Աբովյան քաղաքի փայտի վերամշակման արտադրամասում, հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News     

ԱԻՆ

Հունիսի 10-ին, ժամը 03:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սևանի փողոցում՝ փայտի վերամշակման արտադրամասում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևանի փողոցի թիվ 1/7/3 հասցեում՝ փայտի վերամշակման արտադրամասի (սեփականատեր՝ Աբրահամ Ա․) տարածքում, այրվում են փայտյա հենակներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:14-ին, մարվել՝ 04:43-ին: Այրվել է մոտ 100 փայտյա հենակ (պադոն)։ --0—ՄՀ