Ղրղզստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

Ղրղզստանը ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը Ղազախստանից հետո։ Այդ մասին հայտնել է ru.sputniknews.kz-ն:

«ՀԱՊԿ-ի շրջանակներում արտգործնախարարների, պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը կանցկացվի 2019 թվականին»,- գրում է կայքը։

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին ներկա է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Օրակարգային հարցերից է
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակումը։