Մանվել Գրիգորյանը գիտակցության է եկել, բայց շատ թույլ է, երիկամների խնդիր է առաջացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News 

հասարակական

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը հունիսի 10-ին՝ առավոտյանը ժամը 10-ին գիտակցության է եկել, բայց շատ թույլ է։ Երիկամների հետ կապված խնդիրներ են առաջացել, որոնք նախկինում չեն եղել։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ 

«Գրիգորյանը սրտանոթային անբավարարություն, շնչառության դժվարություն, ստամոքսաղիքային տրակտի հետ կապված խնդիրներ ևս ունի։ Ծանր է եղել վիճակը, բախտի բերմամբ երեխաները տանն են եղել և օգնել են նրան։ Հիմա վերակենդանացման բաժնում է», - ասաց պաշտպանը։

Պաշտպանը հայտնեց, որ կորոնավիրուսով պայմանավորված քննարկում են, որ Գրիգորյանը հնարավորինս շուտ ստանա անհետաձգելի բուժօգնությունը։ Մկրտչյանը նշեց նաև, որ դիմել են առողջապահության նախարարին, որպեսզի Մանվել Գրիգորյանը կարողանա բուժումը շարունակել Ֆրանսիայում, սակայն դեռ պատասխան չեն ստացել։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ