Մարզում, ի տարբերություն մայրաքաղաքի, ավելի լավ են պահում անվտանգության կանոնները. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 10, 24News

բա.

Արագածոտնի մարզում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակման 328 դեպք է գրանցվել, որից 150-ն առողջացել են: 5 մարդ մահացել է, որից 4-ի դեպքում՝ այլ հիվանդությունից։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ 

«Խոշոր օջախներ չկան, հիմնականում Երևանից եկած դեպքեր են, մեզ մոտ էլ, որպես հարևան մարզ, շատ եղան դեպքերը, սկզբնական փուլում եղան կազմակերպություններ, որտեղ եղան դեպքերը, հաղթահարված է դժվար փուլը, կարողացել ենք միանգամից չեզոքացնել օջախները»,- ասել է մարզպետը, ապա հեվելել, որ մարզում կա բժշկական կենտրոն, որը, հնարավոր է, ինչ որ պահի վերապրոֆիլավորի կորոնավիրուսի բուժման համար։

Ըստ մարզպետի՝ մարզում, ի տարբերություն մայրաքաղաքի, ավելի լավ են պահում անվտանգության կանոնները։ 

--0—LՄ