Արմավիրում Opel-ը բախվել է «Կռազ»-ին․ Opel-ի վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News     

վթար

Հունիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Սարդարապատ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Թ․ Ս․-ն իր վարած Opel մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա առաջ ընթանալով՝ մխրճվել ճանապարհի թուլյատրելի հատվածում կայանված «Կռազ» մակնիշի վերամբարձ կռունկի հետնամասի մեջ։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։  Այս մասին հայտնում է Shamshyan.com

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը ավտոմեքենան 3 օր առաջ էր գնել և դեռ համարանիշներ չուներ։   

--0—ՄՀ