Մեծ ցավով տեղեկացա պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան մասին․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 10, 24News

նիգյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան կապակցությամբ։ Այդ մասին Ավինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: 

«Մեծ ցավով ու ափսոսանքով տեղեկացա համալսարանական տարիների իմ լավագույն դասախոսներից մեկի` պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի մահվան մասին, որը վրա է հասել կորոնավիրուսային հիվանդության արդյունքում: Պարոն Նիգիյանը մեր ժամանակների լավագույն մասնագետներից էր, ինչպես նաև շատ յուրահատուկ անձնավորություն:

Խորապես ցավակցում եմ պրոֆեսոր Նիգիյանի ընտանիքին ու հարազատներին:

Հանգչեք խաղաղությամբ»,-գրել է փոխվարչապետը:

--0—LՄ