Սինգապուրում սկսվել են COVID-19-ի դեմ նոր դեղամիջոցի՝ TY027-ի կլինիկական փորձարկումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

կորոնա

Սինգապուրում սկսվել են COVID-19-ի դեմ TY027 դեղամիջոցի կլինիկական փորձարկումները: Հետազոտության առաջին փուլին կընդգրկվի 23 առողջ մարդ, այնուհետև դեղամիջոցը կփորձարկվի նաև վարակակիրների շրջանում: Այդ մասին փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով Tychan ընկերության տարածած հայտարարությանը։

Սինգապուրի ազգային համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսորի հաղորդմամբ՝ դեղամիջոցը կարող է օգտագործվել նաև պայքարի միջոց վարակիչ հիվանդությունների լայն շրջանակում, այդ թվում նաև որպես կանխարգելիչ միջոց:

Նրա խոսքով՝ եթե COVID-19-ի դեմ իմունային դեղամիջոցի կլինիկական փորձարկումները հաջող ավարտվեն, ապա այն հնարավոր կլինի օգտագործել նաև աշխատանքի բերումով լայն սոցիալական շփումներ ունեցողների, ինչպես նաև ճամփորդների շրջանում:

 

--0-- ՍՊ