Օձուն-Թումանյան և Ալավերդի-Ախթալա ճանապարհահատվածները փակ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News     

ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ի ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Ժամը 10։30-ից ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փակ է Մ-6 ավտոճանապարհի Օձուն-Թումանյան հատվածը։

Ժամը 16։10-ից արհեստական քարաթափման աշխատանքների հետ կապված Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 9-րդ կմ-ի հատվածը փակ է լինելու։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ --0—ՄՀ