Ժամը 18:00-ի դրությամբ, համաներմամբ ազատ է արձակվել ընդհանուր առմամբ 421 դատապարտյալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժnից տեղեկացնում են, որ 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել.

«Նուբարաշեն» ՔԿՀ – 23

«Արթիկ» ՔԿՀ – 30

«Վանաձոր» ՔԿՀ – 13

«Վարդաշեն» ՔԿՀ – 53

«Գորիս» ՔԿՀ – 12

«Հրազդան» ՔԿՀ - 26

«Աբովյան» ՔԿՀ – 22

«Սևան» ՔԿՀ – 138

«Կոշ» ՔԿՀ – 48

«Արմավիր» ՔԿՀ – 43

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 13

Ընդհանուր՝  421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրյա քաղաքացի:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս