Ցավում եմ, որ իշխանություն կոչվող խաղալիք եք գտել ու աջուձախ խաղում եք դրանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News     

Էնֆիաջյան

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմ քայլը խմբակցության մի խումբ անդամներ ու մարզպետներ խորհրդարանում այսօր հերթական անգամ հանդես են եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության և Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ մտաժայթքումներով: Նրանցից յուրաքանչյուրին առանձին առանձին անդրադառնալը չափից դուրս մեծ պատիվ կլիներ վերջիններիս համար: Պարզապես խղճում եմ ձեզանից յուրաքանչյուրին, որ չեք տեսել պատից կախ, իսկ հիմա միանգամից տեսել եք ճակատից կախ: Ցավում եմ, որ իշխանություն կոչվող խաղալիք եք գտել ու աջուձախ խաղում եք դրանով ձեր մանկությունից եկած կոմպլեքսները հաղթահարելու, ինքնահաստատվելու և ձեր անհետագիծ ու անկենսագրություն գոյության մասին հիշեցնելու համար: Ձեզանից յուրաքանչյուրի դեմքը հիշելու համար գուգլում պետք է որոնում իրականացնենք, պարզելու թե դուք թրաշամանուկներից որ մեկն էիք, քանի որ մաքսիմալ անդեմ եք ու չհիշվող: Խաղացեք, քանի դեռ կարող եք: Իշխանությունն ու մեր երկիրը խաղալիք չեն ձեր համար: Գնացեք ձեր համար ձեր տարիքին ավելի հարմար խաղալիք գտեք ու ձեր պամպերսները պարբերաբար փոխեք, թե չէ վախենամ ձեզ գտնելու համար հիմա էլ գուգլի որոնման փոխարեն պետք է հոտի ուղղությամբ շարժվենք»: 

--0—ՄՀ