Այս փուլում ինձ սպառել եմ. Թեհմինա Վարդանյանը դուրս է գալիս «Հանրապետություն»-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 10, 24News

թեհմինա

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է գործունեությունը «Հանրապետություն» կուսակցությունում:

«Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ:

Կուսակցական գործունեությունս ինձ տվել է մեծ փորձ, քաղաքական հստակ դիրքորոշում՝ պայքարել հանուն արդարության և սկզբունքների: Շնորհակալ եմ:

Ցանկացած հարաբերության մեջ գլխավորն ազնվությունն ու անկեղծություն է: Ցավոք, գտնում եմ, որ կուսակցական գործունեությանս այս փուլում ես ինձ սպառել եմ: Որոշել եմ դադարեցնել գործունեությունս «Հանրապետություն» կուսակցության կազմում և  ճանապարհս շարունակել որպես անկախ քաղաքական գործիչ: Այսպես միանշանակ ազնիվ է:

Անտեսել սա, կնշանակի դավաճանել ինքս ինձ ու իմ արժեքները:

Ես գնում եմ առաջ, թերթում եմ կյանքիս կարևորագույն, բայց այլևս հին էջն ու բացում նոր քաղաքական էջ: Գործունեությամբս փորձելու եմ վերահաստատել՝ իմ նոր ու անկախ ուղին արդարացված է:

Շարունակելու եմ աշխատանքս Երևանի ավագանու կազմում և, ինչպես միշտ, աշխատելու եմ հանուն Երևանի ու երևանցու:

Գործընկերներիս մաղթում եմ արդյունավետ ու անաչառ աշխատանք»,-գրել է ավագանու անդամը:

--0--LՄ