Կրասնոդար-Երևան չվերթով 124 քաղաքացի Հայաստան կգա, ևս 121 քաղաքացի առավոտյան է վերադարձել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 10, 24News

ինքնաթիռ

«ՏԱՍՍ»-ը, հղում անելով Կրասնոդարի օդանավակայանի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ ՌԴ 121 քաղաքացու փոխադրող օդանավը Երևանից Կրասնոդար է հասել։

«Այսօր՝ ժամը 09:00-ին, Երևանից Կրասնոդար է ժամանել «Արմենիա» ավիաընկերության Boeing 737-500 օդանավը՝ հայրենիք հասցնելով Ռուսաստանի 121 քաղաքացու»,- հայտել է մամուլի ծառայությունը։

Ժամանածների մեծ մասը Կրասնոդարի երկրամասի բնակիչ է, քաղաքացիների երկու փոքր խումբ էլ Երևանից կմեկնի Ռոստովի մարզ և Ադիգեյի հանրապետություն, ապա կրկին այսօր կվերադառնա Երևան՝ տեղափոխելով ՀՀ 124 քաղաքացու։

--0--LՄ