ՀՀ-ում նաև քաղաքական կորոնավիրուս է տարածվում, որը կբերի այդպիսի քաղաքական ուժերի մահվան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News     

Այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում ոչ միայն  առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլև քաղաքական, որն ի տարբերություն առողջապահականի՝ կբերի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի, քաղաքական իմաստով մահվան ։Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք կտեսնեք, որ այդպիսի քաղաքական ուժերն ամբողջությամբ դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական հասարակական կյանքից, որովհետև իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հավելեց նաև՝ ինքը չի տեսնում, որ աշխարհի զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես Հայաստանում։

--0—ՄՀ