Վանաձորում անհետ կորած 12-ամյա երեխայի որոնողական աշխատանքները դադարեցված են

ԵՐԵՎԱՆ, նոյեմբեր 7, 24News

Thumbnail

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Նոյեմբերի 7-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կորած երեխային գտնելու ուղղությամբ երեկ մեկնարկած ու այսօր վերսկսված աշխատանքներնը մթության պատճառով ժամը 18:00-ից դադարեցվել են:

Ավելի վաղ որոնողական աշխատանքներն իրականացվել են «Սուլեյմանի դոշ» կոչվող սարալանջում և նախկին քիմիական գործարանի տարածքում: Աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության մարզային վարչության 16 աշխատակից և կորած քաղաքացու հարազատները:

Տեսանյութեր

Live

Լրահոս