Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների վիճակը ծանր է. նրանք մնացել են բաց երկնքի տակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

24News-ը նամակ է ստացել այն մասին, որ Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիները կորոնավիրուսային իրավիճակի պատճառով արդեն 10 օր է մնացել են անցակետում: Ըստ ստացված տեղեկատվության՝ նրանք իրենց մեքենաներն ուղարկել են Հայաստան և այդ իսկ պատճառով գիշերում են բաց երկնքի տակ.
 

«Ձեզ են դիմում Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիները։ Արդեն 10 օր է՝ գտնվում ենք այստեղ: Հասկանում ենք, որ «պանդեմիա» էր, մի կերպ դիմադրեցինք այդ դաժան 3 ամսվա սահմանափակումներին, բայց հասկանալով, որ արդեն ամբողջ աշխարհում թուլացումներ են, ստիպված՝ դրդված լինելով ֆինանսական ծանր վիճակից, հույս դնելով մեր ԱԳՆ-ի  և հյուպատոսարանների այսպես կոչված «գերազանց» աշխատանքի վրա, հավաքվել են Հայաստան մուտք գործող միակ արյունատար անոթ համարվող ճանապարհին, որպեսզի կարողանան հասնել իրենց երկիր։

Մեզ ասացին, որ մեքենաները շատ բարդ խնդիր են, և ձեր հարցը քննարկման փուլում է։ Երկու օրը մեկ հանդես են գալիս են նման հայտարարությամբ։ Մարդիկ էլ որոշեցին խանգարող միջոցների հարցը լուծել, և, մինչև իրենց «վերջին կոպեկը» տրամադրելով, «մեքենավոզներով» մեքենաները ուղարկեցին Հայաստան: Եվ հիմա բառից բուն իմաստով մնացել են Հյուսիսային Օսիայի բաց երկնքի տակ»,- ասված է նամակում։

 

--0-- ՍՊ