ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 8, 24News

Thumbnail

ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարն ըստ կանոնադրության պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը։ Այդ մասին ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է Նուրսուլթան Նազարբաևը։

Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նոր քարտուղարի անունը հայտնի կլինի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում։

Մինչ այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը։